5 մասնագիտություն, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում 5 մասնագիտություն, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում

Գումար աշխատելու համար այսօր պարտադիր չէ համալսարանում 4 տարի սովորել: Լավ վարձատրվող մասնագիտությունների մեծ մասը պահանջում է դիպլոմ, բայց, միևնույն է, կան այնպիսի մասնագիտություններ, որոնց համար այն պարտադիր չէ:

5. Բլոգեր

Բլոգերը այն անձն է, ով վարում է սեփական բլոգը: Բլոգը, իր հերթին, նման է օնլայն օրագրի, որտեղ այդ անձը ավելացնում է նշումներ, գրառումներ, նկարներ և այլն:

Բլոգների տեսակները՝

  • Տեքստային բլոգ - հիմնականում բաղկացած է տեքստերից

  • Ֆոտոբլոգ - բաղկացած է լուսանկարներից և պատկերներից

  • Արտբլոգ - հիմնական մասը կազմում են հեղինակի սեփական նկարները

  • Երաժշտական բլոգ - հիմնականում բաղկացած է երգերից

  • Վիդեոբլոգ - կազմված է վիդեո-տեսագրություններից

Դրական կողմեր՝

  • սիրելի զբաղմունքի շնորհիվ գումար աշխատելու հնարավորություն

  • նոր ընկերներ

  • նոր մտքերը իրագործելու մեծ հնարավորություն

  • սեփական կարծիքը լսելի դարձնելու հնարավորություն

4. Լուսանկարիչ

Լուսանկարիչ, մարդ, ով ստեղծում է լուսանկարներ։

Դրական կողմեր՝

  • լուսանկարչի աշխատանքը համարվում է եկամտբեր և հայտնի, նամանավանդ, եթե հավաքվել է հաճախորդների սեփական բազա, կամ ձևավորվել է բրենդ, որի ներքո աշխատում է լուսանկարիչը

  • լուսանկարչի աշխատանքը ստեղծագործական է, որը ենթադրում է աշխատանքային համեմատաբար ազատ գրաֆիկ

  • աշխատանքի ունիվերսալություն, գործունեություն տարբեր ոլորտներում՝ ժուրնալիստիկա, մոդելային բիզնես,թանգարաններ և այլն

3. Քոփիրայթեր (copywriter)

Քոփիրայթերը տեքստերի հեղինակ է: Նա աշխատում է՝ գրելով հոդվածներ, գովազդային տեքստեր, տեսահոլովակների ու ձայնագրությունների սցենարներ:

Դրական կողմեր՝

  • ստեղծագործական աշխատանք

  • ազատ գրաֆիկով աշխատանք, քոփիրայթերը ինքն է որոշում իր աշխատանքային ժամերը

  • չկա միշտ դժգոհ տնօրեն

  • եկամուտը ուղիղ համեմատական է հմտություններին, տաղանդին և ներքին մոտիվացիային

  • այլ աշխատանքի հետ համատեղելու հնարավորություն

  • անձնական աճ, քոփիրայթերը անընդհատ նոր ինֆորմացիա է ստանում կյանքի տարբեր ոլորտներից

2. Դիմահարդար

Դիմահարդարը ապահովում է հաճախորդի դիմահարդարումը՝ կոսմետիկ միջոցներով:

Դրական կողմեր՝

  • շփում տարբեր մարդկանց հետ, նոր ծանոթություններ

  • դիմահարդարները իրենք են կառավարում իրենց աշխատանքային գրաֆիկը

  • սիրելի գործով զբաղվելու և գումար աշխատելու հնարավորություն

  • անընդհատ ստեղծագործելու, և նոր մտքերը իրագործելու հնարավորություն

1. Ծրագրավորող

Ծրագրավորող, մասնագետ, որը զբաղվում է տարբեր տեսակի հաշվարկային և օպերացիոն համակարգերի համար համապատասխան ծրագրային ապահովման մշակումով:

Դրական կողմեր՝

  • ազատ աշխատանքային գրաֆիկ (freelance)

  • կարող է աշխատել աշխարհի ցանկացած ծայրից, որտեղ կա համացանց

  • անընդհատ ստեղծագործելու, և նոր մտքերը իրագործելու հնարավորություն

  • ապագայի մասնագիտություն

  • պահանջված մասնագիտություն (4000+ աշխատատեղ ՀՀ-ում)

  • բարձր, և տարեցտարի աճող աշխատավարձ

  • սեփական մտքերը իրագործելու հնարավորություն

  • տրամաբանական մտածելակերպի զարգացում

 

Ուզում եմ դառնալ ծրագրավորող