Ոչ տեխնիկական հարցեր, որոնք հնչում են Google-ում և Amazon-ում՝ հարցազրույցների ժամանակ Ոչ տեխնիկական հարցեր, որոնք հնչում են Google-ում և Amazon-ում՝ հարցազրույցների ժամանակ

Վերը նշված տեխնոլոգիական գիգանտների պես կազմակերպություններում բարձր «պաշտոն» ստանձնելու համար դիպլոմով կամ կոդավորելու ունակություններով չես սահմանափակվի։

Amazon

1. Եթե դուք աշխատեիք Amazon Prime-ում, կփոխե՞իք արդյոք բաժանորդագրության գինը։ Ինչպե՞ս կկայացնեիք այդ որոշումը և ինչպե՞ս կհաշվարկեիք հետևանքները։

2. (Ապրանքի մասին, որի վրա աշխատել է պրակտիկայի ընթացքում), ինչպե՞ս եք վարել այն։ Համոզեք ինձ, որ Amazon-ը պետք է շարունակի այդ պրոդուկտի զարգացումը։ Եվ ասեք, թե ինչու՞ չպետք է անի դա։

3. Թվեք 3 ֆունկցիա, առանց որի պրոդուկտը չի աշխատի։ Նշեք այն, որը դուք համարում եք մինիմալ անրաժեշտ՝ ֆունկցիոնալության համար։

4. Բերեք օրինակ, երբ դուք օգտագործել եք տվյալներ, որոնք օգտագործել եք գործական բանաձևեր ստանալու համար։

5. Եթե երեք փոխնախագահ Ձեզ առաջարկեին երեք տարբեր պրոյեկտ, ինչպե՞ս կորոշեիք, թե որը ընտրել։

Google

1. Ինչու՞ է Google-ը ներդրումներ անում Chrome բրաուզերի մեջ։ Ինչ՞ կապ ունի Google-ի եկամուտը Chrome-ի հետ։ Հաշվարկեք բրաուզերի տված եկամուտը։

2. Ինչի՞ համար են Լարրին և Սերգեյը միշտ անհնգստանում։ Ճի՞շտ ուղղության վրա է արդյոք Google-ը։

3. Ինչպիսի՞ ստարտ կտայիք լոկալ որոնման տիպի պրոդուկտին։ Ի՞նչ նյուանսներ և ռիսկեր կան։ Ինչպե՞ս կհասնեիք գործընկերների աջակցությանը։ Ինչպե՞ս կբացահայտեիք սուտը։

4. Բերեք օրինակ, թե ինչպես կավելացնեիք Google-ի եկամուտը։

5. Ի՞նչ է ձեր մասին մտածում ձեր նախկին մենեջերը։ Ինչպե՞ս եք գնահատում հետադարձ կապը։