Chrome-ի ստեղծողները պատմել են հայտնի «դինոզավրի» խաղի մասին Chrome-ի ստեղծողները պատմել են հայտնի «դինոզավրի» խաղի մասին

Բոլորիս քաջ հայտնի է Google Chrome բրաուզերի դինոզավրի խաղը, որը կարող եք խաղալ, երբ փորձում եք բացել կայքեր՝ առանց ինտերնետի միացման։ Վերջերս Google-ի բլոգում հայտնվել է նյութ այդ պրոյեկտը ստեղծողների մասին:

Խաղը անվերջ «վազք» է, որտեղ պետք է օգնել դինոզավրին շրջանցել ճանապարհին հայտնվող խոչընդոտները: Օգտատերը կարող է սեղմել «թռնելու» կամ «իջնելու» կոճակների վրա, իսկ վաղքը սկսվում է ավտոմատ կերպով: Նպատակը՝ որքան հնարավոր է շատ միավորներ հավաքելն է, որոնք հաշվարկվում են խաղի ժամանակին համեմատական կերպով: 

Chrome-ի դիզայներ Սեբաստիան Գաբրիելի խոսքերով, որպես հերոս դինոզավրին ընտրելու նպատակը «հետպատմական ժամանակներին» վերադառնալն է եղել, երբ համացանցին միանալ հնարավոր էր միայն կոնկրետ տեղերից՝ տանից, դպրոցից, աշխատանքի վայրից կամ ինտերներտ-սրճարանից: Իսկ հենց տիրանոզավրին անվանել են «Պրոյեկտ Բոլան»՝ ի պատիվ 70-ականների T-Rex ռոք-խմբի վոկալիստ Մարկ Բոլանի: 

Առաջին անգամ խաղը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերին, բայց տարբեր Android-սարքերի վրա ստաբիլ աշխատանքի հասնելու համար պահանջվել է ևս մի քանի ամիս, մինչը 2014-ի դեկտեմբեր:

Google-ը պնդում է, որ Android-ի և Chrome-ի օգտատերերը խաղը միացնում են ամսական մոտ 270 մլն անգամ։ Իսկ ավելի տարածված այն համարվում է այն երկրներում, որտեղ չկա ստաբիլ ինտերնետ՝ Հնդկաստանում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում և Մեքսիկայում։

Բրաուզերի դեսքթոփ տարբերակում խաղը կարելի է բացել, հավաքելով chrome://dino՝  հասցեի դաշտում: Այդ դեպքում օգտատերը կարող է խաղալ նաև մեծ էկրանով: Իսկ Chrome-ի 4-րդ տարեդարձի շնորհիվ, ավելացրել են տոնական տարրեր՝ տորթեր, փուչիկներ և այլ տոնական զարդարանքներ:

Ստեղծողները հիշեցնում են, որ պետք չէ ձգտել հաղթանակի. խաղը ավտոմատ ավարտվում է 17 միլիոն խաղային տարի անց: Մոտավորապես հենց այդքան ժամանակ են տիրանոզավրները գոյատևել երկրի վրա։