JavaScript ֆրեյմվորքեր․ ընտրեք այն, որը թրենդի մեջ է JavaScript ֆրեյմվորքեր․ ընտրեք այն, որը թրենդի մեջ է

Երբ խոսքը վերաբերում է մոբայլ և վեբ-հավելվածների ստեղծմանը, JavaScript-ը ամբողջ աշխարհի ծրագրավորողների հիմնական ընտրությունն է։ JavaScript գրադարանների վերջերս հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ լեզվի պահանջարկը չի նվազում։ JavaScript-ֆրեյմվորքերի տեսակների բազմազանությունը 2018 թվականին մեծ դեր է խաղում այս լեզվի դիրքերի ամրապնդման մեջ։ Եթե Ձեզ խնդրեն թվարկել JavaScript-ֆրեյմվորքեր, որոնք առավել հայտնի են 2018 թվականին, ապա դուք, մեծ հաշվով, կթվարկեք React-ը, Angular-ը և Vue-ն։

Ամեն տարի այս ֆրեյմվորքերի տեսականին համալրվում է և մեծանում, և այդ պատճառով էլ դրանցից ամենալավն ընտրելը այնքան էլ հեշտ չէ։ Այնպես որ, Ձեզ միայն մնում է անընդմեջ հետևել դրանց նորույթներին և թրենդներին։

Ինչ վերաբերում է 2018 թվականին, տենդենցներում նկատվում են մեծ փոփոխություններ։ Եկեք տեսնենք, թե որոնք են այս տարվա առավել հայտնի JavaScript-ֆրեյմվորքերը։

Next.js

Next.js-ը React-հավելվածների համար նախատեսված գրադարան է: Նրան հաճախ անվանում են React-ի «ապահովագրման կարգ»։ React-ի եւ Next-ի համադրությունը նման է Vue-ին՝ կոդի ավտոմատ առանձնացման, գործիքավորման, և այլ ֆունկցիաներով: Բացի այդ, դուք ստանում եք հսկայական React էկոհամակարգի աջակցությունը:

Next.js, այնպիսի հավելվածների շարքում, ինչպիսին է Now.js-ը, հեշտացնում է ծրագրավորողի աշխատանքը, թույլ տալով ավելի արագ զարգացնել Ձեր React-հավելվածները։

Այդ իսկ պատճառով Next.js-ի կիրառմամբ React-հավելվածների ստեղծումը այլևս չի համարվում բարդ խնդիր։ Սա 2018 թվականի թրենդներից մեկն է։

Vue-ն React-ի հետ մենամարտում մոտ է հաղթանակին

2017 թվականին React-ը և Vue-ն միմյանց ամենամեծ մրցակիցներն էին։ Ստանալով 40K աստղ, Vue-ն դարձավ անցյալ տարվա ամենահայտնի GitHub-պրոյեկտը (խոսքը ֆրոնտ-էնդի մասին է)։ Պահպանելով իր բարձր դիրքերը, Vue-ն այս տարի ևս համարվում է JavaScript-ի լավագույն ֆրոնտ-էնդ ֆրեյմվորքերից, և ծրագրավորողների թոփ ընտրություններից մեկը։ Այն բաց source-կոդով JavaScript-ֆրեյմվորք է, որը նախատեսված է ինտերֆեյսեր ստեղծելու համար։

Vue-ն թեթև և դյուրընկալ ֆրեյմվորք է։ Vue-ից օգտվողների քանակը այնքան մեծ չէ, ինչքան React-ինը, սակայն գլխավոր թիմը գերազանց ներկայացուցիչներ ունի և մշտապես ուշադրություն է դարձնում քննարկողներին:

Vue-ով պատրաստվող նախագծերի աճող թիվը մեծացնում է Vue.js- ի հետ աշխատելու հմտություններ ունեցող ծրագրավորողների պահանջարկը:

Reason՝ խոշոր բրենդների ընտրությունը

Reason-ը  React-հավելվածներ գրելու նոր, ալտերնատիվ տարբերակն է։ Այս ֆրեյմվորքը գրավել է շատերի ուշադրությունը, քանի որ Facebook-ը օգտագործում է այն Facebook Messenger-ի վեբ տարբերակի համար։ Բացի այդ, այն օգտագործվում է նաև այնպիսի պրոյեկտներում, ինչպիսիք են Instagram-ը, WhatsApp-ը, Ads-ը։

Reason-ը անկրկնելի անիմացիաների, կայքերի և խաղերի ստեղծումը ծրագրավորողների համար դարձնում է ավելի ճկուն և հաճելի։

Հաշվի առնելով Reason-ի ստացած դրական կարծիքների մեծ քանակը, այն իսկապես արժանի է Ձեր ուշադրությանը։ Այն հանդիսանում է 2018 թվականի թրենդային ֆրեյմվորքերից մեկը։

Angular՝ ինչպես միշտ ակնառու

Angular

Angular-ը բաց source-կոդով TypeScript-ի վրա հիմնված ֆրեյմվորք է, նախատեսված վեբ-հավելվածներ ստեղծելու համար։ Նրանով զբաղվում է Google-ի Angular-թիմը։ Չնայած նրան, որ Angular-ը չի արժանացել ծրագրավորողների համակրանքին, այն հանդիսանում է 2018 թվականի ամենահայտնի ֆրեյմվորքերից մեկը։

Angular-ի որոշ կողմնակիցներ ակնկալում են, որ այն կդառնա ձեռնարկությունների հիմնական ընտրությունը , քանի որ խոշոր ընկերությունները նախընտրում են open source պրոյեկտներ, որոնք սպասարկվում են մեծ կազմակերպությունների կողմից։

Storybook — միջավայր, նախատեսված UI ծրագրավորման համար

Storybook

Storybook-ը 2018 թվականի այն ամենահաճելի թրենդներից մեկն է, որին արժե ուշադրություն դարձնել։ Այս ֆրեյմվորքը թույլ է տալիս  սահմանել, մշակել եւ փորձարկել UI բաղադրիչը: Storybook-ը շատ օգտակար և հետաքրքիր ֆրեյմվորք է, որի օգնությամբ դուք կարող եք ստեղծել և թեստավորել UI-բաղադրիչները՝ առանձին-առանձին։ Այն հանդես է գալիս որպես UI դիզայնի ղեկավարող գործիք։

Github-ում այս պրոյեկտն ունի ավելի քան 10 հազար աստղ և ամսեկան 290k npm ներբեռնում։ Այսպիսի ցուցանիշով Storybook-ը մտնում է 2018 թվականի ամենահայտնի JavaScript-ֆրեյմվորքերի ցուցակի մեջ։ Այն բաց կոդով React-ով և React Native-ով գրվող UI-բաղադրիչի մշակման հիանալի գործիք է։

GraphQL – API-ի հարցման լեզու

GraphQL

2017-ը GraphQL-ի համար դարձավ հիանալի տարի, քանի որ այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Yelp-ը, Spotify-ը, Walmart-ը, Github-ը, NYTimes-ը և այլք, այսօր նրա հիման վրա ունեն API։ Անգամ այս API-ների մեծ մասը լիովին ներկայացնում է GraphQL-ը, առանց առկա REST տարբերակի:

Քանի որ նման խոշոր ընկերությունները GraphQL-ի վրա դրույքներ են անում, այն ներգրավում է ավելի ու ավելի շատ ստարտափեր և դառնում է նոր պրոյեկտ սկսելու լավագույն տարբերակը: Սա, իհարկե, տարվա թրենդներից մեկն է:

Webpack — մոդուլների կոլեկցիոներ

Webpack

Webpack -ը ամենահատնի բաց կոդով JavaScript մոդուլների կոլեկցիոներն է։ Իր առաջին տարում Webpack -ը նույնիսկ չուներ դոկումենտացիա, որով կարող էին առաջնորդվել ծրագրավորողները։ Բայց այս ֆրեյմվորքը կարողացավ իրեն ցույց տալ, ներգրավելով $15000 երեք ամսում՝ պրոյեկտի աջակցման համար։ Այժմ Webpack-ը համարվում է open source-ի ապագան։

Շնորհիվ իր հսկայական աջակցությանը, այն 2018-ի առաջատար թրենդներից մեկն է:

Prettier – կոդի ֆորմատավորման ինքնուրույն գործիք

Prettier

Prettier-ը կոդի ֆորմատավորման համար նախատեսված հիանալի գործիք է։ Դրա օգնությամբ կոդը կարող է դառնալ ավելի համապատասխան պահանջներին, անթերի և օգտակար։ Այն օգտագործվում է շատ լեզուների կողմից, և ինտեգրվում է խմբագրիչների մեծամասնությանը։ Այս գործիքը հաճույք է պատճառում ծրագրավորողներին և արդեն ստացել է ավելի քան 18 հազար աստղ Github-ում։ Այն օգտագործում են այնպիսի խոշոր պրոյեկտներ, ինչպիսիք են React-ը, Babel-ը, Webpack-ը, Next.js-ը։

Կոդ գրելու ունակություննեը զարգացնելու և դրա որակը բարելավվելու նպատակով, ավելի ու ավելի շատ ծրագրավորողներ են նախընտրում օգտվել Prettier-ից, որի շնորհիվ էլ այն դառնում է տարվա թրենդներից մեկը։

Parcel – Webpack-ի մրցակից-կոլեկցիոներ

Parcel

Webpack-ին հաջորդում է Parcel ֆրեյմվորքը, որը 2017 թվականին հավաքել է 12 հազար աստղ Github-ում։ Parcel -ը երկու անգամ ավելի արագ է աշխատում, քան Webpack-ը, և դա ամրապնդում է նրա դիրքերը՝ մյուս կոլեկցիոներների շարքում։ Լրացուցիչ առանձնահատկություններ, ինչպիսիք են ավտոմատ կոդը փոխանցելը, թարմ մոդուլների փոխարինումը, սխալների պարզ գրանցումը, այս ֆրեյմվորքն ավելի արդյունավետ են դարձնում:

Շուտով Parcel-ին սպասվում են բարելավվումներ, կոնֆիգուրացիայի հեշտացման և արագության բարձրացման տեսքով։ 2018-ը հարմար տարի կլինի Parcel-ի գլխավոր դիրքեր բարձրանալու համար։

Jest և Enzyme

jest

Jest-ը, որը հանդիսանում է JavaScript-ի թեստավորման գործիք, և Enzyme-ը՝ JavaScript թեստավորման գործիք React-ի համար, 2018-ին մեծ ուշադրության են արժանի։ Շնորհիվ Jest-ի հիանալի հատկանիշներին, ինչպիսիք են Snapshot Testing-ը և արագ սպասարկումը, թեստավորումը շատ ջանքեր չի պահանջի։

Իր ավելի քան 13 հազար աստղերով Github-ում, Enzyme-ը նաև հանդես է գալիս որպես հզոր JavaScript-ֆրեյմվորք։ Jest-ի և սովորական Enzymes API-ի համադրումը՝ React-ի թեստավորման համար, ստեղծում է թեստավորման հիանալի միջավայր։ Այս համադրումն անշուշտ կլինի 2018-ի թրենդներից մեկը։