19 միլիարդերներ, ովքեր հարստացել են ՏՏ ոլորտի շնորհիվ 19 միլիարդերներ, ովքեր հարստացել են ՏՏ ոլորտի շնորհիվ

Աշխարհի հարյուր ամենահարուստ մարդկանց համարյա 20 տոկոսը իր կարողությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում։ 

19. Չժան Չժիդուն, Tencent Holdings-ի համասեփականատեր։ Կարողությունը՝ $15,8 մլրդ։

18. Ուիլիամ Դինգ, NetEase-ի CEO և սեփականատեր։ Կարողությունը՝ $17,5 մլրդ։ NetEase-ը, որը հիմնադրվել է 1997 թվականին, այսօր մոբայլ-խաղերի ստեղծման ամենամեծ կազմակերպություններից մեկն է։

17. Լորեն Պաուել-Ջոբս, Սթիվ Ջոբսի այրին։ Կարողությունը՝ $18,9 մլրդ։ ՏՏ ոլորտի ամենահարուստ կինը, ով նաև ներդնող է, հանդիսանում է Emerson Collective հասարակական կազմակերպության հիմնադիրը։

16. Ազիմ Պրեմժի, Wipro Limited-ի նախագահը։ Կարողությունը՝ $18,9 մլրդ։ Wipro Technologies դուստր կազմակերպությունը Հնդկաստանում ամենամեծ ծրագրավորման կազմակերպություններից մեկն է։

15. Իլոն Մասք, Tesla-ի և Space X-ի СЕО-ն։ Կարողությունը՝ $20 մլրդ։ Մասքի տնօրինած ևս մի կազմակերպություն՝ The Boring Company-ն զբաղվում է ստորգետնյա անցումների կառուցմամբ։

14. Փոլ Ալլեն, Microsoft-ի համասեփականատեր։ Կարողությունը՝ $21,9 մլրդ։ Ալլենին է պատկանում նաև Seattle Seahawks ֆուտբոլային ակումբը։

13. Լի Գոնհի, Samsung Group-ի նախագահ։ Կարողությունը՝  $22,5 մլրդ։ Samsung-ի հիմնադիր Լի Բեն Չհոլի երրորդ որդին։

12. Մայքլ Դելլ, Dell Technologies-ի СЕО-ն և սեփականատերը։ Կարողությունը՝  $22,8 մլրդ։ Dell-ը ամենամեծ տեխնոլոգիական կազմակերպություններից մեկն է։

11. Մասայոսի Սոն, SoftBank-ի СЕО-ն և սեփականատերը։ Կարողությունը՝  $22,8 մլրդ։ SoftBank-ը ստեղծել է տեխնոլոգիական ոլորտում ներդրումների համար աշխարհի խոշորագույն ֆոնդը՝ $100 մլրդ:

10. Սթիվ Բալմեր, Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենը։ Կարողությունը՝ $38,5 մլրդ։ NBA Los Angeles Clippers բասկետբոլային ակումբի սեփականատեր։

9. Ջեք Մա, Alibaba Group-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Կարողությունը՝ $39,2 մլրդ։ Alibaba-ն Չինաստանի ամենամեծ ինտերնետ-կոմերցիոն կազմակերպությունն է։

8. Մա Հուատեն, Tencent-ի CEO-ն։ Կարողությունը՝ $45,6 մլրդ։ Ման հանդիսանում է Չինաստանի ամենահարուստ մարդը։

7. Սերգեյ Բրին, Google-ի համասեփականատեր։ Կարողությունը՝ $47,2 մլրդ։ Բրինը նաև հանդիսանում է Alphabet-ի նախագահ, որը պատկանում է Google-ին։

6. Լարրի Փեյջ, Google-ի համասեփականատեր։ Կարողությունը՝  $47,8 մլրդ։ Փեյջը եղել է կազմակերպության առաջին CEO-ն մինչև 2001 թվականը։

5. Լարրի Էլիսոն, Oracle-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Կարողությունը՝ $58,8 մլրդ։ Էլիսոնը գլխավորել է Oracle-ը սկսած 1997 թվականից, և մինչ այժմ համարվում է նրա գլխավոր տեխնիկական տնօրենը։

4. Կարլոս Սլիմ Էլու, America Movil-ի գլխավոր տնօրեն։ Կարողությունը՝ $67,5 մլրդ։ Ավելի վաղ Էլուին էր պատկանում Shazam-ի $40 մլն արժողությամբ բաժնեմասը։ Բացի այդ, նրան է պատկանում լատինաամերիկյան սթրիմինգային Claro Música հարթակը։

3. Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի СЕО-ն։ Կարողությունը՝ $71,4 մլրդ։ Այն կազմակերպությունը, որը Ցուկերբերգին միլիարդներ է բերել, նա ստեղծել է իր համալսարանի հանրակացարանում։