Եթե ռոբոտները մասնակցեին հարցազրույցների Եթե ռոբոտները մասնակցեին հարցազրույցների

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ես շատ արագ եմ սովորում։
— Լավ։ Ի՞նչ կստացվի 11 * 11։
— 1111։
— Մոտ էլ չէր։ Կլինի 121։
— Կլինի 121։

 

— Ի՞նչ կստացվի՝ 9 + 10։
— 3։
— Ոչ։
— 5։
— Էլի՝ ոչ։
[մի քանի ժամ անց]
— 19։
— Վերջապե՛ս։ Իսկ ի՞նչ կստացվի՝ 6 + 3։
— 19։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ես կարող եմ մեծ արագությամբ պատասխանել ցանկացած հարցի։
— Հիանալի է։ Դե, ուրեմն, ասացեք, ի՞նչ կստացվի՝ 460 * 4։
— 5։
— Ճիշտ չէ։
— Բայց արագ է։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ես գերազանց տիրապետում եմ մեքենայական ուսուցմանը։
— Լավ։ Ի՞նչ կստացվի 9 + 10։
— 3։
— Ոչ, կստացվի 19։
— Կստացվի 16։
— Ոչ, կստացվի 19։
— Միգուցե՞ 18։
— Ոչ, ճիշտ պատասխանն է 19։
— Լավ, 9 + 10 կստացվի 19։
— Դուք ընդունված եք։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ասեմբլերը։
— Ի՞նչ կստացվի 11 + 11։
— 11 + 11-ը ի՞նչ է։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ես գերազանց տիրապետում եմ Haskell-ին։
— Լավ։ Ի՞նչ կստացվի 939 * 2932 + 5։
— 939 * 2932 + 5
— Դուք ընդունված եք։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Javascript-ը։
— Ի՞նչ կստացվի 11 + 22։
— «1122»
— Դուք ընդունված եք։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ֆրոնտենդը։
— Լավ։ Ի՞նչ կստացվի՝  11 * 11։
— 65։
— Դուք ընդունված եք։

 

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— Ադապտիվ դիզայնը։
— Լավ։ Ի՞նչ կստացվի՝  752 * 92։
— Բայց ես ֆրոնտեդներ եմ։
— Ոչ, ճիշտ պատասխանն է 69 184։

Երբ գնացել ես հարցազրույցի այս նյութը կարդալուց հետո․

— Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը։
— 19։
— Լավ։ Ի՞նչ կստացվի՝ 9 +… մի րոպե, ի՞նչ