
Տեքստային խմբագրիչն այն ծրագիրն է, որն օգնում է ստեղծել, փոփոխել և ջնջել այն ֆայլերը, որոնք օգտագործվում են կայքեր կամ բջջային հավելվածներ ստեղծելու ժամանակ : Բացի այդ, տեքստային խմբագիրները օգնում են կառավարել կոդը և կատարել կարճ գրառումներ: Լավ տեքստային խմբագրիչի միջոցով կխնայեք շատ ժամանակ և աշխատանքը ավելի արդյունավետ կդառնա: Կան մի քանի ֆունկցիաներ, որոնք հեշտացնում են աշխատանքը՝
- Տարբեր ծրագրավորման լեզուների սինտաքսի գունավորումը
- Ավտոմատ կերպով կատարվող ավարտը
- Պահպանվող մակրոսները
Համացանցում կարող եք գտնել տարբեր տեքստային խմբագրիչներ: Կան և՛ դեսքթոփային, և՛ վիրտուալ խմբագրիչներ: Այս հոդվածում մենք կքննարկենք 10 տեքստային խմբագրիչներ, որոնք խորհուրդ կտանք օգտագործել սկսնակներին:
Visual studio code
Microsoft-ի ստեղծած VSCode-ը հզոր, բազմապլատֆորմային խմբագրիչ է, որը նաև հեշտ է կառավարվում:
Ուշադրություն դարձրեք այն հավելվածների մեծ քանակությանը, որոնց օգնությամբ VSCode-ում ավելի է հեշտանում Python-ի հետ աշխատանքը:
Sublime
Սա ամենատարածված խմբագրիչներից մեկն է: Այն գործում է մի քանի օպերացիոն համակարգերում՝ Mac, Windows և Linux:
Այն թեթև խմբագրիչ է՝ մեծ ֆունկցիոնալով և մի շարք առանձնահատկություններով: Դրանցից են բազմակի ընտրելու հնարավորությունը, հրամանների ցանկը, տվյալ պրոյեկտից մյուսին անցումը և այլն:
Ճկուն կառավարման և հավելվածների շնորհիվ այս խմբագրիչը ունի հիանալի UI և UX:
Notepad++
Այս խմբագրիչը լավագույն ընտրությունն է սկսնակների համար: Այն արդեն երկար ժամանակ է ինչ գոյություն ունի:
Notepad++-ը ունի մեծ ֆունցկիոնալ և պարունակում է այն բոլոր հատկությունները, որոնք պետք է լինեն լավ խմբագրիչի մոտ: Դա և՛ սինտաքսի գունավորումն է, և՛ էկրանի մասերի բաժանումը, և՛ տարբեր ֆայլերի համար տարբեր tab-երը, և ավտոմատ վերջավորությունները, և այլ շատ հատկություններ:
ԵՎ որ ամենալավն է, այս խմբագրիչը բոլորովին անվճար է:
VIM
Իրականում սա VI-ի թարմացված տարբերակն է: Այն բաց կոդով է և հիմնված է ստեղնաշարով օգտագործման վրա (չի ենթադրում մկնիկի օգտագործում): Բացի այդ այն կա պրակտիկորեն բոլոր Unix հիմք ունեցող օպերացիոն համակարգերի վրա: VIM-ը հասանելի է Mac-ի, Windows-ի և Linux-ի համար:
Այս խմբագրիչն այնքան հզոր և զարգացած է, որ նրան կարելի է նաև որոշ առումնեով IDE համարել:
Այս բազմապլատֆորմ տեքստաին խմբագրիչը ստեղծվել է GitHub-ի ծրագրավորողների կողմից: Այն նման է WordPress-ին:
Այն ճկուն է և հեշտ կառավարվող, նաև ունի գունային տարբեր տեսքեր: Այս ամենի հետ մեկտեղ այն համեմատաբար նոր է:
Brackets
Ժամանակակից բաց կոդով տեքստային խմբագրիչ, որը հասկանում է վեբ-դիզայնի պրոցեսը: Այն հենց սկզբից ստեղծվել է վեբ դիզայնի և ֆրոնտ-էնդ ծրագրավորողների համար:
Այս խմբագրիչում վիզուալ էլէմենտները հիանալի են համադրված: