Ինչու է վեբ ծրագրավորողի մասնագիտությունը ամենապահանջվածների շարքում Ինչու է վեբ ծրագրավորողի մասնագիտությունը ամենապահանջվածների շարքում

Համացանցը բաղկացած է գրեթե 3,5 միլիարդ օգտատոերերից և ավելի քան մեկ միլիարդ կայքերից: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրեց այնպիսի մասնագիտությունների առաջացմանը, որի մասին ոչ ոք չէր մտածում մոտ 10 տարի առաջ: Ամենատարածված և բարձր վարձատրվող ՏՏ-մասնագիտությունների վարկանիշային աղյուսակում ամենաբարձր դիրքերը զբաղեցնում է վեբ ծրագրավորողի մասնագիտությունը։

Մասնագետների քիչ քանակ

Աշխարհում տարբեր պրոֆիլների և մակարդակների ավելի քան 11 միլիոն վեբ ծրագրավորողներ կան: Սակայն, ըստ CMS ամսագրի և «Runet Rating»- ի տվյալների, ընկերությունների 62%-ը և վեբ-ստուդիաները նոր կադրերի մեծ կարիք ունեն: Ահա թե ինչպես են նրանք պատասխանել կայքի զարգացման ոլորտում աշխատողների պակասի հարցին․

Մինչ օրս բոլոր վեբ-ստուդիաների միայն քառորդը մասն է բավարարված իրենց աշխատակիցների թվից: Ստացվում է, որ շատ ծրագրավորողներ կան, բայց, միևնույն է, պակաս կա․ իսկ ինչո՞ւ։

Պատճառները մի քանիսն են․

  • Գործատուների 15.9% -ը կարծում է, որ պոտենցիալ աշխատակիցների կրթության մակարդակը չի համապատասխանում շուկայի պահանջներին (չկա համապատասխան պորտֆոլիո, թիմային աշխատանքի փորձ):
  • Ընկերությունների 15% -ը կարծում է, որ հիմնականում չկան այնպիսի որակյալ ծրագրավորողներ, որոնք կարող են զարգացնել բարդ ծրագրեր (հատկապես մարզերում):
  • Ընկերությունների 7.3% -ը նշում է, որ շատ վեբ հավելվածների մասնագետներից շատերը նախընտրում են աշխատել ազատ գրաֆիկով:
  • Վեբսթուդիաների 6.3% -ը կարծում է, որ համագործակցությունը չի ստացվում, քանի որ դիմորդների աշխատավարձի ակնկալիքները չեն համապատասխանում գործատուների հնարավորությունների հետ:

Այսպիսով, նրանք, ովքեր տիրապետում են վեբ նախագծի ստեղծման ամբողջ պրոցեսին և կարող են ցույց տալ իրենց գործի մեջ, իսկապես քիչ են: Այդպիսիներն արդեն աշխատանքի են տեղավորվել մեծ վեբ-ստուդիաներում, կամ էլ աշխատում են ազատ գրաֆիկով, քանի որ կարծում են, որ այդպիսով աշխատավարձը ավելի մեծ է, քան որևէ փոքր բիզնեսում վարձատրությունը:

Պահանջվում է վեբ ծրագրավորող

Համոզվել վեբ ծրագրավորողի մասնագիտության պահանջված լինելու մեջ շատ հեշտ է: Բավական է փնտրել ցանկացած առցանց աշխատանքի հայտարարությունների կայքում։

Ըստ staff.am-ի 2018 թվականի վերլուծության՝  ՏՏ ծրագրերի և տեխնոլոգիաների իմացության պահանջ ունեցող բոլոր աշխատանքների թոփ 15 ամենապահանջվածների եռյակը համալրում են հիմնականում վեբ տեխնոլոգիաներում կիրառվող ծրագրավորման լեզուները։

Թոփ 15 ՏՏ ծրագրերի/տեխնոլոգիաների գիտելիքների պահանջարկն ըստ աշխատանքի հայտարարությունների

 

Ընկերությունների 28.4% -ը փնտրում է աշխատանքային ռեսուրսների միջոցով, 21.4%-ը՝ սոցիալական ցանցերի միջոցով, 16.2% -ը սեփական կայքում հայտարարություն տեղադրելով, իսկ 12,7%-ը ՝«դպրոցական նստարանից», այսինքն հրավիրում է պրակտիկայի տաղանդավոր ուսանողներին և օլիմպիադայի մասնակիցներին, կազմակերպում մրցույթներ ուսանողների համար եւ այլն:

Բազմաթիվ գործատուներ կարծում են, որ ԲՈՒՀ-ական կրթությունը դանդաղ զարգացող է, և զուգահեռ չի ընթանում նոր պահանջներին։ Հետեւաբար, լավ մասնագետ դառնալու համար, ում համար ընկերությունները կպայքարեն, դուք ոչ թե դիպլոմի կարիք ունեք, այլ խորը գիտելիքների:

Որակավորում

Վեբ ծրագրավորողի մասնագիտության տակ գործատուն սովորաբար հասկանում է full-stack ծրագրավորողի։

Full-stack-ը բաղկացած է front-end և back-end ծրագրավորումներից։ Front-end ծրագրավորողն ապահովում է կայքի կամ պրոյեկտի ինտերֆեյսի ստեղծումը։ Back-end-ծրագրավորումը ներառում է ռեսուրսի ստվերային կողմը, այն, ինչ չի երևում օգտվողին։ Բայց, անկախ մասնագիտացումից, վեբ-ծրագրավորողը պետք է տիրապետի ողջ ցիկլին։ Առանց դրա, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես է խնդրի այն հատվածը, որը դուք իրականացնում եք, կապվում ընդհանուր ծրագրի հետ:

Ներկայումս full-stack-ը ընդգրկում է հետևյալ հմտությունների շարքը․

HTML/CSS + ծրագրավորման բրաուզերային լեզու + սերվերային լեզու + տվյալների բազայի հետ աշխատող լեզու + ֆրեյմվորք(ներ)

Վերջաբան

Եվ վերջապես ամենահաճելիի մասին՝ վարձատրություն: Ի վերջո, ինչպես սկզբում նշվեց, ունիվերսալ վեբ ծրագրավորողի մասնագիտությունը ոչ միայն պահանջված է, այլև բարձր վարձատրվող:

Ըստ staff.am-ի միջին աշխատավարձը ՏՏ մասնագետների համար 2018-ին կազմում է 410․000 ՀՀԴ։

Այս մասնագիտությունը չունի կարիերայի վերջնակետ: Քրտնաջան աշխատելով և հաջողությամբ խոշոր նախագծեր իրականացնելուց հետո, դուք կարող եք դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար կամ նույնիսկ ՏՏ տնօրեն: Բացի այդ, վեբ-մշակողները հաճախ ընտրում են freelancing և կախված չեն լինում որևէ մեկից: Եվ այս մասնագիտությունը հիանալի հարթակ է ինտերնետում ձեր բիզնեսը սկսելու համար:

Ուզում եմ դառնալ վեբ ծրագրավորող