Տվյալների 10 տիպ, որը բրաուզերը հավաքում է ձեր մասին Տվյալների 10 տիպ, որը բրաուզերը հավաքում է ձեր մասին

Ի՞նչ տվյալներ կարող է հավաքել բրաուզերը.

1. Սարքի տեխնիկական և ծրագրային բաղադրիչներ


Բրաուզերը գիտի ինչ փլագիններ են իր վրա տեղադրված, և որքան է Ձեր համակարգի օպերացիոն հիշողությունը։ Ինչ վերաբերվում է բաղադրիչ մասերն՝ ծրագիրը հավաքում է տվյալներ պրոցեսորի, վիդեոքարտի և մարտկոցի մասին։

2. Ինֆորմացիա կապի մասին
Բրաուզերին հայտնի են ձեր IP հասցեն և ֆայլերի ներբեռնման արագությունը։

3. Տեղակայման վայրը
Այս կամ այն կայքը կարող է հստակ գտնել ձեր տեղակայման վայրը, նույնիսկ եթե դուք չեք տրամադրել նրան GPS-կոորդինատներ։ Դրա համար օգտագործվում է Google-ի Geolocation API-ը։ Անկախ նրանից, թե ինչ սարքից եք դուք միացել ցանցին, բրաուզերը առավելագույնը 50 կմ ճշտությամբ կտրամադրի տեղակալման վայրի մասին ինֆորմացիան։ Դրա դեմ կարելի է պայքարել պրոքսի-սերվերների միջոցով։ Անվճար տարբերակները շատ են։

4. Դիտումների պատմությունը
Ամենապարզ տվյալը, որը կարող է հավաքել բրաուզերը` դիտումների պատմությունն է։ Իհարկե այն կարելի է մաքրել, բայց նույնիսկ այդպես անվտանգության լիարժեք երաշխիք չկա։ Օրինակ, այս տարվա կեսերին պարզվեց, որ Google-ը ամեն դեպքում պահում է մի քանի տվյալներ Chrome-ի դիտումներից։

5. Մկնիկի շարժումները



Բրաուզերը կարող է նունիսկ պատմել, թե ինչպես եք դուք շարժում կուրսորը, և ինպես եք սեղմում վեբ ռեսուրսների տարբեր էլեմենտներ։ Եթե ուզում եք իմանալ ինչպես է դա աշխատումղ կարող եք օգտվել ClickClickClick կայքից։

6. Սարքի օրիենտացիան
Համարյա բոլոր ժամանակակից սմարթֆոնները ունեն հիրոսկոպ։ Այն օգտագործվում է տարբեր հավելվածներում։ Ձեր բրաուզերը տեսնում է ձեր սարքի հիրոսկոպն ու կողմնացույցը և նրանց ուղղությունը այս պահին (ուղղահայաց կամ հորիզոնական)։ Ցուցակում առկա են նաև այլ տեխնիկական պարզություններ։ Ծրագիրը նույնիսկ կարող է ենթադրել, թե որտեղ է սմարթֆոնը՝ գրպանում, պայուսակում, թե սեղանի վրա։

7. Օգտագործվող սոց. կայքերը

Ձեր մուտք գործած սոցիալական ցանցերի մասին ինֆորմացիան նույնպես պահվում է։ Բրաուզերը այդ ինֆորմացիան օգտագործում է, որպեսզի գովազդատուները առավելագույնս իմանան Ձեր նախասիրությունների մասին։

8. Շրիֆտը և լեզուն

Բրաուզերը գիտի ինչ շրիֆտեր են տեղադրված համակարգչի վրա։ Գիտի նաև օպերացիոն համակարգի լեզուն։

9. Տվյալներ պատկերների մասին

Երբ դուք համացանց եք վերբեռնում ինչ-որ պատկեր, բրաուզերը սկանավորում է ֆայլի մետատվյալները։ Այն կարող է պարունակել ֆայլի տեղակայման վայրը, տեխնիկական տվյալները, և նույնիսկ, թե ինչ մոդելի տեսախցիկով է արվել նկարը։

10. Տեխնիկական տվյալներ
Բրաուզերը հավաքում է նաև շատ տարբեր ինֆորմացիաներ։ Օրինակ, սենսորային էկրանի առկայության կամ բացակայության, դիսփլեյի չափսերի և բազմաթիվ այլ բաների մասին։

Ինչպե՞ս ստուգել, թե ինչ ինֆորմացիա է հավաքում Ձեր բրաուզերը։ Գոյություն ունեն երկու վեբ գործիքներ, երկուսն էլ անվճար են։
1. WebKay Կայքը սկանավորում է ձեր բրաուզերը և հայտնում, թե ինչ ինֆորմացիա այն կարող է տրամադրել այլ ռեսուրսների։ Տվյալները դասակարգվում են կատեգորիաներով, որոնցից յուրաքանչյուրում ցուցադրված են խորհուրդներ՝ իրավիճակը լավացնելու համար։ 
2. Panopticlick-ը կհասկանա, արդյո՞ք Ձեր բրաուզերը ռիսկային է համացանցում՝ առանց Ձեր համաձայնության Ձեզ հետևելու համար։ Համակարգը ցույց կտա, թե բրաուզերի որ ասպեկտներն են պահպանված և որոնք՝ ոչ։